Հասարակություն
«Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի անպտղությամբ տառապող զույգերին
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հեռահար ծրագրերից է դժվարին կացության մեջ գտնվող երեխաներին աջակցությունը, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացումը, մանկալքության կանխարգելումն ու մանկատների…
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հեռահար ծրագրերից է դժվարին կացության մեջ գտնվող երեխաներին աջակցությունը, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացումը, մանկալքության կանխարգելումն ու մանկատների վերացումը, վերարտադրողականության աճը Հայաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հիմնադրամի առաջիկա ծրագրերին, այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը դեռևս մշակման փուլում է: «Այժմ հիմնադրամի աշխատակիցները դաշտում բոլոր դերակատարների հետ քննարկումներ են իրականացնում: Ենթադրում ենք, որ կլինի շատ թանկ ծրագիր»,-ասաց նա:
Հաջորդ հեռահար ծրագիրը, որը ենթադրում է 1 մլրդ դրամ բյուջե և դեռևս քննարկումների փուլում է, Հայաստանում վերարտադրողականության աճին աջակցությունն է: «Այս ծրագրի միջոցով աջակցություն կտրամադրվի այն ընտանիքները, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ և ցանկանում են դիմել այդ քայլին, սակայն բավական միջոցներ չունեն: Նախկինում դա «Արագիլ» հիմնադրամի միջոցով է եղել, որը գործունեությունը դադարեցրել է: Մենք ունենք 400 զույգի հերթ այժմ և պետք է արագացնենք»,-հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառա...
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի մեր խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Ադրբեջանցիմոդել Մահբուբա Մամեդզադեն կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta-նՙ հավելելով,...