Հասարակություն
Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին՝ Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս…
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին՝ Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, խառնել տան իրերը:
Ինչպես հայտնում է shamshyan. com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և ըստ նախնական տեղեկությունների՝ կատարողը կամ կատարողները, ոչինչ չգողանալով, հեռացել են: Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, ով 2004 թ.-ին մահացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառա...
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի մեր խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Ադրբեջանցիմոդել Մահբուբա Մամեդզադեն կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta-նՙ հավելելով,...