Հասարակություն
Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ բողոք կներկայացվի
ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոք ներկայացել քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ: Armtimes. com-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ…
ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոք ներկայացել քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ:
Armtimes. com-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել է եւ դրա դեմ ներկայումս վերաքննիչ բողոք է պատրաստվում, որն ավարտական փուլում է:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը արդարացվել եւ ազատ էր արձակվել դատարանի դահլիճից, իսկ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 113 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) դատապարտվել 4 տարվա ազատազրկման եւ համաներումով ազատվել: Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես արդարացվել էր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Նա ներկայացրեց իր...
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է․ «Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրու...
Գլուխս եք կորցրել, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից... Նարեկ Սարգսյանը Հայաստան է զանգահարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝...