Հասարակություն
Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց․Էլինար Վարդանյան
Gohar Vardanyan
440 դիտում
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց... Ոստիկանությունը երեկվանից հայտարարություն է տարածել, որ նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել, 2004-ից 2017-ի ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949.000 դրամ, յուրացվել է։
Դարի հանցագործություն: Սա՞ է կոռուպցիայի դեմ պայքարը... Լավ այդ դպրոցում ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ պետք է էլեկտրական լարերը փոխեր, կամ կոտրած դուռն ու պատուհանը վերանորոգեր, թե՞ կոտրած իրերը աշակերտներն էին վերանորոգում։ Սա ինչ լուրջ հայտանգործություն է։ Թե չգիտեինք, որ ամեն երկրորդ կառույցներում նույն խնդիրը կար։ Պատճառը չե՞ք ուզում հասկանալ։ Նույն պատճառները, որ այսօր էլ կան։ Ստեղծված համակարգերի պայմաններում մարդիկ պետք է օրվա հացի խնդիր հոգային։ Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց, մանավանդ որ բռնողները հրեշտակներ չեն։ 13 տարվա ընթացքում հափշտակել է գրեթե 4 մլն դրամ։ Իսկապե՞ս։ Իսկ որ մեր պետական մարմիններում մեկ օրվա ընթացքում մի քանի ամիս աշխատած հեղափոխականները պրեմիաների տեսքով են նման գումար ստանում, դա ավելի բարոյակա՞ն է։ Պարգևավճարներն արդարացնում էին, թե բա տարվա կտրվածքով 50 հազար դրամ է անում։ Դե հիմա էլեկտրիկի յուրացրած գումարը բաժանեք 13 տարվա։
Ձեր չդադարող յուրաքանչյուր քեֆ դրանից շատ արժե։ Խնդրում եմ ինձ չմատնանշեք օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ Այդ սկզբունքո՞վ են վարձատրվում կրթական համակարգի ու պետական այն մարմինների աշխատակիցները, որոնց պրեմիաները հասնում են մի քանի միլիոնի։ Կրթական համակարգում այդ պերմիայի չափ գումար ստանալու համար անհրաժեշտ է կուտակել մի քանի տարիների ընթացքում ստացած աշխատավարձը։ Ոստիկանությունը ուրիշ բան ու գործ չունի՞։
Հանցագործությունների աճի այսօրվա պայմաններում, երբ արդեն մարզպետարաններն են թալանում, այսպիսի գործերի վրա են իրավապահ մարմինները կենտրոնացած։ Եվ նորից խնդրում եմ ինձ իրավական կարգավորումները մատնացույց չանեք, ես դրանք լավ գիտեմ, պարզապես իրավականության և բարոյականության մի նուրբ սահմանագիծ կա, որը խախտելը ոչ մի լավ արդյունքի չի բերում։ Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն-ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնում ե՞ք։ Կքանդվի երկիրը...»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Gohar Vardanyan
3,548
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Gohar Vardanyan
2,169
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,639
Գլուխս եք կորցրել, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից... Նարեկ Սարգսյանը Հայաստան է զանգահարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,374
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
678
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
791
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
153
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
203