Հասարակություն
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի դեմ բողոքը
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ որոշ քաղաքացիների բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է…
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ որոշ քաղաքացիների բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն:
Լրատվամիջոցը գրում է, որ Դաշնային դատարանը փետրվարի 18-ին հրապարակված որոշմամբ մերժել է Ժնևի որոշ բնակիչների բողոքը, ովքեր նշում էին, թե «հուշարձանի կանգնեցումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա ցույցերի կամ նույնիսկ հակամարտությունների վայր՝ հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների միջև»:
Այս որոշմամբ վերջ կդրվի հուշարձանի շուրջ երկար պատմությանը, որը կանգնեցվել է 2018-ի ապրիլին՝ բանավեճերից և հետաձգումներից հետո:
Հուշարձանի դիզայները ֆրանսիացի արտիստ Մելիք Օհանյանն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Վաղը ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
35 տարեկան չեմ. հաղորդավարի արձագանքը թմրանյութերի սկանդալին
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է. «Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել...
Ժողովուրդ ջան չխաբնվեք․ Սուրենյանի հայտարարությունը
Ժողովուրդ ջան, այս քամին ձյան տեղ չի անում, ավելի տաք հոսանք է գալիս, այնպես որ չխաբնվեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում...