Հասարակություն
Փախուստի է դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ…
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։
Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Հավելենք, որ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին,որ բժշկական կենտրոնում կալանավորի հսկողությունն իրականացրել են Քրեակատարողական ծառայության ծառայողները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Վաղը ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
35 տարեկան չեմ. հաղորդավարի արձագանքը թմրանյութերի սկանդալին
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է. «Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել...
Ժողովուրդ ջան չխաբնվեք․ Սուրենյանի հայտարարությունը
Ժողովուրդ ջան, այս քամին ձյան տեղ չի անում, ավելի տաք հոսանք է գալիս, այնպես որ չխաբնվեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում...