Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարիխուանա ծխողները շատ բարի են. Բերման ենթարկված հաղորդավարը կոչ է արել Վրաստանի օրինակին հետևել
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ…
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով:
Հաղորդավարն իր եթերը վերնագրել էր «Սեր բոլորին»:
Մարգարյանը խոստացել է պարզել, թե ինչպես էր սկզբնաղբյուր կայքի մոտ հայտնվել այդ անձնական ինֆորմացիան:
«Ես դեմ եմ այն ձեւակերպմանը, որ ովքեր ծխում են մարիխուանա, ուրեմն թմրամոլ են, եւ դեմ եմ, որ այդ մարդկանց բռնում են հանցագործների պես: Սիրելիներս, ո՞ր դարում եք ապրում, 21-րդ դարն է, ամբողջ աշխարհում նորմալ բան է դա, ամբողջ աշխարհում արդեն բյուջե են լցնում դրանով: Գոնե Վրաստանի օրինակին հետեւեք ու հանցագործներ, թմրամոլներ մի համարեք այդ մարդկանց: Հավատացեք, ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի վտանգավոր են հասարակության համար:
Մարդիկ, ովքեր մարիխուանա են ծխում, շատ բարի են ու միշտ ժպտում են»,-եզրափակեց հաղորդավարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը և կառավարության անդամները գրքեր նվիրեցի քաղաքացիներին
Վարչապետը և կառավարության անդամները գրքեր են նվիրում քաղաքացիներին:
Ռուսաստանում բիլիարդի երիտասարդական հավաքականի հայուհին պարտության է մատնել տղամարդկանց
ՌԴ Կեմերովոյի մարզում Հայրենիքի պաշտպանի օրվան և քաղաքի 300-ամյակին նվիրված Պրոկոպևսկի բիլիարդի XXII մրցաշարին մասնակցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել
Միջգերատեսչական համագործակցության արդյունքում Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն բացահայտվեց։ Ոստիկանության լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են պայթեցնում թմրաբարոն Պաբլո Էսկոբարի «ամրոցը»
Ինչպես արդեն հայտնել էինք, Կոլումբիայի իշխանությունները մտադրություն են հայտնել փլուզել հայտնի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի...