Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել
Միջգերատեսչական համագործակցության արդյունքում Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն բացահայտվեց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի մի շարք…
Միջգերատեսչական համագործակցության արդյունքում Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն բացահայտվեց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-19 թվականների ընթացքում յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի գումար։
Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պաշտոնյաները յուրացրել են 2017 թվականի սեպտեմբերից մինչ օրս համայնքապետարանում որպես հավաքարար հրամանագրված անձի անվամբ դուրս գրված 1,430,000 և նույն տարվա նոյեմբերին, Ուշիի բարեկարգման համար շինանյութ գնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս գրված, ընդհանուր՝ 820 հազար դրամ գումարները։
Պարզվել է նաև, որ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով 2017-18 թվականներին կեղծվել է համայնքի շուրջ 17 քաղաքացու դիմում ու ստորագրություն, և յուրացվել՝ շուրջ 950 հազար դրամ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. N12 պոլիկլինիկայում իրավիճակը լարված է. Խախտումներ են հայտնաբերվել
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով այսօր հայտարարեց Ավան վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հեղափոխության սեմինար է անցկացվել. Մեկնաբանում է Մարգարիտա Սիմոնյանը
Ռուսական Sputnik և Russia Today հեղինակավոր լրատվականների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Երևանում տեղի ունե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են տասնյակ մեքենաների կողային հայելիներ գողացած անձինք. Մանրամասներ
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են տասնյակ մեքենաների կողային հայելիներ գողացած անձանց: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարիխուանա ծխողները շատ բարի են. Բերման ենթարկված հաղորդավարը կոչ է արել Վրաստանի օրինակին հետևել
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տա...