Քաղաքականություն
Նախագահ Արմեն Սարգսյանը որևէ կուսակցության հետ չի համագործակցում
Gohar Vardanyan
285 դիտում
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ: Նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն: Հորդորում ենք մեր գործընկերներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ և ստվերային կերպով հովանավորում է այդ քաղաքական ուժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
1,644
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,273
Ինձ ֆիզիկապես ոչնչացնելու հրաման կար. Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,120
Մարությանը թիկնապահներ չունի, ինչպես իր նախորդը, Հրապարակ
Gohar Vardanyan
844
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նիկոլ Փաշինյանը Սյունիքից հրապարակել է «Թխվածքի պատմությունը»
1 րոպե
57
Ալեքսան Ալեքսանյանի խոսքով՝ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
1 րոպե
106
Տեր-Պետրոսյանը խոսել է երկրի կապիտալ վերանորոգման մասին
1 րոպե
135
Լուրերը մեկ տողով. Թրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածների և ԱՄՆ «աննախադեպ գերիշխանության» մասին
1 րոպե
177