Չեչենների եւ ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող ռեստորաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Տղամարդկանց մի խումբ ներխուժել է հաստատություն և ստիպել ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ սկսվել է կռիվը։ Միջադեպի հետևանքով տուժել են մոտ տասը մարդ, նրանց բոլորին հոսպիտալացրել են։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել են ադրբեջանցիներ եւ չեչեններ։ Այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև առաջացած կոնֆլիկտն ամբողջությամբ հարթվել է: Այդ մասին հայտնել է ադրբեջանական և չեչենական համայնքների ներկայացուցիչների ու հեղինակություն վայելող անձանց միջև կայացած հանդիպմանը ներկա գտնված անձանցից մեկը, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ