Պատահարներ
Ավազակային հարձակում Երևանում. պարանը գցել են խանութի աշխատակցի պարանոցին և հափշտակել փողը
Այսօր, Երևանում, ժամը 13։30-ի սահմաններում 2 երիտասարդ ներս են մտել Լենինգրադյան - Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հարձակվողները եղել են առանց դիմակի և խանութ- պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0