Ավտովթարՙ Երևանում. վարորդներից մեկը հարբած է եղել
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 93 AP 993 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 PM 824 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Volkswagen-ի վարորդը եղել ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանն է ունեցել) վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածներն էլ SHAMSHYAN. com-ի թղթակցին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով ոչ միայն խմած է եղել, այլ նաև որոշ ժամանակ փորձել է խոչընդոտել ճանապարհային ոստիկանների աշխատանքը, ասելով, որ ինքը «քաղաքի լավ տղերքից է ու հեսա զանգով իր հարցերը կլուծվեն և խմածությունը չեղյալ կհայտարարվի», սակայն ճանապարհային ոստիկանները ընթացք չեն տվել նրա հորդորներին, կատարել են իրենց օրինական գործողությունները:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: