Պատահարներ
Վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3–ամյա որդուն․ հիվանդանոցում վարորդը ներկայացել է որպես Սփյուռքի նախարարի օգնական
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Գևորգյանի կողմից…
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 13:00-իի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ալեքսանյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության խումբը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում ծննդյան օրն էր այսօր․ վերջինս տեղում մահացել է
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում КамАЗ մակնիշի 675 AF 61 համարանիշի ավտոմեքե...
Հայկ Սարգսյանի գործով տուժողը փոխեց ցուցմունքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 13–ին շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Ս...
67-ամյա կինը ցած է նետվել 8-րդ հարկից. Ողբերգական դեպքՙ Երևանում
Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:30-ի սահմաններում Ար...
Ավելին Պատահարներ բաժնից
Պակիստանի ծննդատներից մեկում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 նորածին
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
5.0