Քաղաքականություն
Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը Սոչի կմեկնի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի…
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին:
Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը: Համաժողովն այց տարի անցկացվում է «Ազգային ծրագրեր. Ռազմավարությունից մինչեւ գործողություն» խորագրի ներքո:
Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ այն նպաստելու է տարբեր երկրների միջև փոխշահավետ գործարար եւ հումանիտար կապերի ընդլայնմանը, հնարավորություն է տալու քննարկել Ռուսաստանի ներդրումային հնարավորությունների բարեհաջող իրականացման, մրցունակ բիզնես միջավայրի ստեղծման, կոնկրետ ոլորտների, ընկերությունների եւ նախագծերի համար արդյունավետ լուծումներ գտնելու հետ կապված հիմնախնդիրները: Գագիկ Ծառուկյանը Սոչի է մեկնելու վաղը՝ փետրվարի 13-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...