Պատահարներ
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել է Ալիկ Սարգսյանի հրամանով հանձնված ատրճանակ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ ժամը 14։50-ի սահմաններում «ձախ ոտնաթաթի հրազենային վնասում, նավակային ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս…
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ ժամը 14։50-ի սահմաններում «ձախ ոտնաթաթի հրազենային վնասում, նավակային ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Միշա Թադևոսյանն է, ով վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը Մ. Թադևոսյանը լիցքաթափելիս է եղել և պատահաբար արձակվել է կրակոց։ Զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգևատրում՝ Մ. Թադևոսյանին տվել է ՀՀ նախին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։ Փաստի առթիվ քննիչ Ազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին...
Ծաղկաձորում կտրվել է ատրակցիոնի պարանը, քաղաքացին վնասել է ոտքը․ գործունեությունը դադարեցրել են
Ծաղկաձոր քաղաքի որոշ ատրակցիոններում մեղմ ասած անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Այս հարցով AuororaNews-ը ստացել է...
Ավելին Պատահարներ բաժնից
Պակիստանի ծննդատներից մեկում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 նորածին
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
5.0