Պատահարներ
Ծաղկաձորում կտրվել է ատրակցիոնի պարանը, քաղաքացին վնասել է ոտքը․ գործունեությունը դադարեցրել են
Ծաղկաձոր քաղաքի որոշ ատրակցիոններում մեղմ ասած անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Այս հարցով AuororaNews-ը ստացել է բողոք, որի հետքերով էլ գնացինք։ AuororaNews-ին դիմած քաղաքացին մասնավորապես…
Ծաղկաձոր քաղաքի որոշ ատրակցիոններում մեղմ ասած անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Այս հարցով AuororaNews-ը ստացել է բողոք, որի հետքերով էլ գնացինք։
AuororaNews-ին դիմած քաղաքացին մասնավորապես նշում է․ «Ձյան վրա սահելու փուչիկներ կան, որոնցից օգտվել ենք կիրակի օրը։ Բարձրանալուց ճանապարհի կեսից պարանը կտրվեց, մարդը, որը նստած էր փուչիկի վրա՝ արագության տակ հետ սահեց և բախվեց դիմացինին, ոտքը վնասվեց։ Հենց մեր աչքի առաջ այդ նույն պոկված պարանը կարկատեցին և շարունակեցին աշխատել»։
Նրա խոսքով՝ մոտեցել են աշխատակիցներին, հետաքրքրվել, թե ինչո՞ւ են նույն հնամաշ պարանով շարունակում աշխատել վտանգելով մարդկանց կյանքը․
«Ասում ենք, թե ինչո՞ւ եք նորից կապում պոկված պարանը, մեզանից հետո էլի ուրիշ մարդ է վնասվելու՝ ձայն չհանեցին, ոչ մի արձագանք»։
AuororaNews-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը նշեց, որ նման կազմակերպությունների գործունեությունը նախարարության վերահսկողության ներքո չի գտնվում։
AuororaNews-ը կապ հաստատեց Ծաղկաձորի համայնքապետի տեղակալ Գարիկ Հայրապետյանի հետ, փորձելով ճշտել՝ տեղյա՞կ են խնդրից և որևէ կերպ վերահսկվում է ոլորտը, թե ոչ։
Պարոն Հայրապետյանը ծանոթանալով բողոքին, ճշտեց մանրամասներն ու քիչ անց ասաց, որ նշված կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արգելել եմ աշխատանքը։ Մինչև բոլոր պարանները, ճոպանները կամրացնեն, կզանգեն կտեղեկացնեն, որ ամեն բան նորմալ է, կգնանք կհամոզվենք, որ խնդիր չկա՝ նոր կվերաբացվեն։ Անձամբ կհետևեմ և լուրջ փոփոխության դեպքում միայն կսկսեն աշխատել»։
Նշենք, որ խոսքը «Լավա աղբյուր» ՍՊԸ-ի մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում ծննդյան օրն էր այսօր․ վերջինս տեղում մահացել է
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում КамАЗ մակնիշի 675 AF 61 համարանիշի ավտոմեքե...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
Գողություն կատարողների հանցախումբ է գործում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկան...
Ավելին Պատահարներ բաժնից
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
5.0