Պատահարներ
Խուճապ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղևորները մնացել են Գյումրիում
Gohar Vardanyan
1 րոպե
1,836 դիտում
«Պոբեդա» ռուսական ավիափոխադրողն անակնկալի է բերել Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորներին: Այսօր ժամը 20:00-ին նախատեսված չվերթը չեղարկվել է, ինքնաթիռը Գյումրի չի ժամանել: Չվերթի տոմսեր ունեցող քաղաքացիներին որեւէ մեկը բացատրություն չի տվել: Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:
«Երբ փորձեցինք իմանալ, թե ինչ խնդիր կա, ասացին, որ թռիչքը ոչ թե հետաձգված կամ տեղափոխված է, այլ՝ հանված: Փոխհատուցում էլ չկա: Ասեցին մեկ ամսում կտան էդ գումարը: Ահավոր է: Մենք երկկողմանի 5 տոմս էինք գնել «Պոբեդա»-ից, որ եկել էինք Գյումրի, վճարել 40.000 ռուբլի: Եվ այսօր էլ գնալու էինք: Ու էսպես եղավ, հիմա էլ փոխհատուցում չկա: Բայց ստիպված եմ գնալ, հիմա Երեւան եմ գնում, տոմսեր պատվիրեցի, ճար չկա, պետք է գնանք, 1 տոմսի համար վճարելու եմ 80.000 ռուբլի, որ տեղ հասնեմ»,-լրատվականի հետ զրույցում ասել է ուղեւորներից մեկը:
Լրատվամիջոցը նշում է, որ առավել անելանելի էր այն ուղեւորների վիճակն, ովքեր պետք է Մոսկվայից շարունակեին իրենց ճանապարհը: Մեծ էր հատկապես Սուրգութ մեկնողների թիվը: Որեւէ մեկը չկար, որ շիվարած եւ փաստացի խաբված մարդկանց կարողանար իրավիճակը նորմալ բացատրել եւ հստակեցնել, թե փոխհատուցման խնդիրն ինչպես է լուծվելու, ինչպես են հասնելու Մոսկվա, որ իրենց ճանապարհը շարունակել կարողանան:
Փաստացի ռուսական ավիափոխադրողն այսօր խաբեց Գյումրի-Մոսկվա չվերթի 180 ուղեւորներին, ովքեր օրեր առաջ Գյումրի էին ժամանել Մոսկվայից գնված երկկողմ տոմսերով:
Ի դեպ, նույն խուճապն է եղել նաեւ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: «Պոբեդա»-ով Մոսկվա գնալու հնարավորությունից զրկված ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է. «Տղես մնաց Մոսկվա, չկարողացավ գար Լենինական էդ ռեյսով: Կռիվ-դավով տոմսերը փոխեցի: Ամենաուռոդ կամպանիան է: Ժողովուրդը կոտորվում էր օդանավակայանում, հոչ բան չէին բացատրում: Ինչ-որ պագրանիչնիկների հետ պրոբլեմ ուներ «Պոբեդա»-ն: Աչքիս կանտրաբանդա էին բռնել, բայց ոչ պասաժիրներինը»
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,186
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Gohar Vardanyan
7,294
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
Gohar Vardanyan
1,418
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անապատում ակտիվացել է 10 տարի առաջ չորացած ջրվեժը
Gohar Vardanyan
1,337
Ավելին Պատահարներ բաժնից
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
1 րոպե
837
Իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվել են մի շարք չվերթեր
1 րոպե
605
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
1 րոպե
11,028
5.0
«Իմ Ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»․ Հայրը տանից գումար էր գողացել և փախել․ հարուցվել է քրվարույթ
1,994