ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հակոբ Ավագյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն
Արդեն հայտնել էինք, որ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը ազատվել է աշխատանքից։ Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան գրառում է կատարել․ "Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝ կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին: Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով: Իհարկե ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ: Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է: Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար: Շարժվում ենք առաջ: Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով",- գրել է Հակոբ Ավագյանը:

Քաղաքականություն

Պատահարներ