Պարոʹն Փաշինյան, իսկ մենք համաձայն ե՞նք, որ դուք մեր հաշվին լավություն անեք. Լուսինե Հարոյան
Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շտապել է տեղեկացնել, որ ՀԴՄ սարքերի համար նախատեսված 160 000 դրամի փոխարեն ձեռնարկատերերը կվճարեն 60 000 դրամ: Բայց մի շատ կարևոր հանգամանքի մասին վարչապետը խոհեմաբար լռել է։ Որ մնացած 100 000 դրամը կվճարվի պետական բյուջեից, այսինքն՝ նորից մեր ՀՀ «հպարտ» քաղաքացիներիս գրպանից, ընդ որում նաև այն քաղաքացիների, որոնք ոչ մի կապ չունեն ձեռնարկատիրության հետ, բայց չգիտես ինչու մտնում են այդ բեռի տակ: Ընդ որում~2, դա վճարվում է ինչ-որ մասնավոր ընկերությանը ( իհարկե, կարելի է չկասկածել, որ ինչ որ «շուստրի» սուրիկխաչատրյան կամ Մերձավոր & Կո վաղուց ձեռք է գցել այդ յուղոտ պատառը և մենաշնորհ հաստատել): Սա արդեն վատ երազ էլ չէ, սա արդեն դեժավյու է մեր ոչ հեռու անցյալից: Հիշում ե՞ք, երբ լույսն ու գազը հերթական անգամ թանկացնելու հայտ էր գալիս, հավաքվում էր Ռոբերտ Նազարյանի «կանտորան» ու իբր մեծ լավություն էր անում մեզ՝ թանկացնելով առաջարկված գնի մի մասով, թե գոհ եղեք, որ ողջ գնով չենք թանկացրել։ Հարկ չեմ համարում հիմա խոսել այս որոշման իրավաբանական կողմի մասին անգամ, թե ինչու՞ պետք է պետության և ՊԵԿ կարգավորումները կախված լինեն ինչ որ անհատի բարի կամքից, հարցս այլ է: Պարոն Փաշինյան, իսկ դուք հարցրել ե՞ք մեզ՝ «հպարտ» քաղաքացիներիս, մենք համաձայն ե՞նք, որ դուք մեր հաշվին լավություն անեք։ Հարգելի մեր խորհրդարանական խմբակցություններ, իսկ դուք չեք մտահոգվու՞մ այս մեկը մյուսից անհասկանալի որոշումներով։ Ոչ, դուք ավելի կարևոր գործեր ունեք, հանձնաժողովների տեղերն եք բաժանում, բա հո ձեռքներիցդ բաց չեք թողնելու, լրացուցիչ աշխատավարձերի հարց կա։ Կարևորը կրկեսները ապահովված են, և ամբոխը հրճվանքի մեջ է»:

Պատահարներ