Հասարակություն
Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին
Gohar Vardanyan
377 դիտում
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Reddit-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:
Հայ ֆուտբոլիստն իր օնլայն հարցազրույցի մասին նշել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում:
-Խաղի ընթացքում միշտ առաջնորդվում եք նախապես մշակած մարտավարությամբ, թե՞ փորձում եք ձևավորել սեփականը:
- Խաղից առաջ պլան ունես, բայց միշտ չէ, որ այն աշխատում է այնպես, ինչպես նախատեսել էիր: Դուք պետք է շատ արագ մտածեք և որքան հնարավոր է շուտ որոշում կայացնեք: Եթե դուք միայնակ եք և ձեր առջև կանգնած է մրցակցի պաշտպանը, դուք մտածելու շատ ժամանակ չունեք: Աշխատել եմ 10 մարզիչների գլխավորությամբ: Բոլորը տարբեր էին: Շատ բան եմ նրանցից սովորել՝ ինչպես լեզու գտնել մարզչի հետ, ինչպես աշխատել նրա հետ: Շնորհակալություն յուրաքանչյուրին այդ փորձի համար:
- Կպատմե՞ք «Yo Pierre!» տեսանյութի ամբողջ պատմությունը: Ինչպիսին էր Ձեր արձագանքը, երբ իմացաք, որ Օբամեյանգը միանալու է «Արսենալ»-ին:
- Երբ ես նկարահանեցի այդ տեսանյութը, նա դեռ 100 տոկոսով չէր տեղափոխվել «Արսենալ»: Տեղափոխվելու դեպքում ցանկանում էինք նմանատիպ տեսանյութ ունենալ: Համաձայնեցի և ուրախացա: Երբ լսեցի, որ նա տեղափոխվում է, պարզապես ասացի. «Հեյ, Պիեր, դու ուզո՞ւմ ես տեղափոխվել»:
- Յոթ լեզվի տիրապետելն օգնո՞ւմ է հանդերձարանում, թե՞ բոլորի հետ շփվում եք անգլերենով:
- Լավ է, որ տիրապետում ես տարբեր լեզուների, սակայն դա երբեմն շփոթեցնում է քեզ: Երբ դու ցանկանում ես տվյալ լեզվով համապատասխան բառ գտնել` խճճվում ես: Դժվար է իմանալ տարբեր լեզուներ:
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի լեզուն և ո՞րն է Ձեզ համար ամենաբարդը:
- Կարծում եմ` ամենաբարդն ինձ համար գերմաներենն է, քանի որ այդ լեզուն հիմնովին չգիտեի: Գերմաներենը սովորել եմ ինքնուրույն: Արել եմ դա թիմակիցներիս և մարդկանց հետ ավելի հեշտ շփվելու համար: Ամենահեշտը հայերենն է, քանի որ իմ մայրենի լեզուն է: Դպրոցում ուշադրություն չեմ դարձրել անգլերենի վրա, քանի որ սովորել եմ ֆրանսերեն: Եվրոպական ակումբ տեղափոխվելու երազանքի հետ մեկտեղ սկսել եմ անգլերեն սովորել: Անհատական պարապմունքներ եմ ունեցել, սակայն Ուկրաինա տեղափոխվելուց հետո չեմ օգտվել անգլերենից: Անգլերենը հարկավոր է եղել Գերմանիայում:
- Ո՞ւմ հետ կցանկանայիր հանդես գալ նույն թիմում:
- Լավ ֆուտբոլիստներ շատ կան, սակայն ես կցանկանայի հանդես գալ հորս հետ միասին: Կարծում եմ` լավ թիմակիցներ կլինեինք: Հաճելի կլիներ խաղալ նրա հետ: Ես միշտ դիտել եմ նրա խաղը տեսաերիզներով: Բոլորն ասում են, որ նա լավ ֆուտբոլիստ է եղել:
- Հանդիպումներից առաջ լարվածություն զգո՞ւմ եք, թե՞ հոգեբանորեն պատրաստ եք յուրաքանչյուր խաղի:
- Երբեմն լարվածություն կա, սակայն խաղադաշտ դուրս գալուց և գնդակին դիպչելուց անմիջապես հետո սկսում եք մտածել խաղի մասին: Ինչպես արդեն ասացի, միշտ չէ, որ նախապես մշակված մարտավարությունն աշխատում է:
- Ձեզ դո՞ւր է գալիս «System of a Down» երաժշտական խումբը:
- Ռոք չեմ լսում, սակայն սիրում եմ նրանց, քանի որ հայ են:
- Ձեզ անանասով պիցցա դուր գալի՞ս է:
- Չեմ սիրում, երբ քաղցրը խառնում են պիցցայի հետ:
- Թաքնված տաղանդ ունե՞ք:
- Թաքնված տաղանդ չունեմ: Կցանկանայի ունենալ ու կցանկանայի, որ դրա մասին ոչ ոք չիմանար, սակայն ունենալու դեպքում էլ կցանկանայի հենց ինքս իմանալ, թե ի՞նչ տաղանդ է դա:
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի հայկական ուտեստը:
- Հայկական բոլոր ուտեստներն էլ սիրում եմ: Թե՛ խորոված, թե՛ խաշ, և այլն...
- Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ երբևէ խաղացել եք:
- Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ, Մեսսին է: Կցանկանայի նշել նաև Անդրեա Պիրլոյին և Խավիին:
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Gohar Vardanyan
3,318
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Gohar Vardanyan
3,264
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
Gohar Vardanyan
1,076
Բագրատաշենի մաքսայինի նոր պետին հեռացրել էին վատ պահվածքի համար. Լրատվամիջոց
Gohar Vardanyan
1 րոպե
818
Ավելին Հասարակություն բաժնից
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 6-ի դրությամբ
1 րոպե
1,325
1.0
Ռուբեն Հակոբյանի ձերբակալության վերաբերյալ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
1 րոպե
448
Լուրերը մեկ տողով. Թրամփի հայտարարությունները և Իրանի սպառնալիքները. ՀՀ-ում՝ նոր առաջնորդների պահանջ
1 րոպե
508
Լուրերը մեկ տողով. ՔՊ-ն գնում է սահմանադրական մեծամասնության, Մերձավոր Արևելքում պատերազմը խորանում է
1 րոպե
339