Հասարակություն
Հրազդանի դպրոցներից մեկում ուսուցչուհին մարմնական վնասվածք է հասցրել աշակերտուհուն
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես…
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «վերին կոպի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Հրազդան քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Դ. Մ.-ն է, ով սովորում է Հրազդանի հիմնական դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ 1 օր առաջ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անուշ Ասլանյանը դասի ժամին ձեռքի դրսային մասով հարվածել է իր աղջկա աջ աչքին, ինչն էլ դարձել է վնասվածք ստանալու պատճառ։
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օր...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ Հայկական ժամանակի լրագրողնին ընդառաջ է վազել 6-րդ դասարանցի մի ա...
Բագրատաշենի մաքսայինի նոր պետին հեռացրել էին վատ պահվածքի համար. Լրատվամիջոց
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հ...