Քաղաքականություն
Արցախում գտնվող Էլնուր Հուսեյինզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել
Gohar Vardanyan
1 րոպե
472 դիտում
Ադրբեջանական N զորամասի նախկին զինծառայող Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով երկրի դատախազությանը:
Ինչպես հայտնում է Հայկական ժամանակըՙ հրապարակման մեջ նշվում է, որ Հուսեյնզադեն ծառայության ժամանակ աչքի է ընկել ոչ բավարար վարքով ու պարբերաբար ապօրինի լքել է զորամասը:
Ըստ տեղեկությունների` Հուսեյնզադեն 3-րդ երկիր պետք է տեղափոխվի:
Լրատվամիջոցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ տղան որեւէ ահաբեկչական գործողություն, մարդասպանություն կամ ծանր հանցագործություն չի կատարել: Ի սկզբանե էլ հայտարարել է, որ չի ուզում վերադառնալ Ադրբեջան:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 2-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել:
Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017 թվականի փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր` պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,757
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ղարաբաղը Ռուսաստանից բացի ուներ ևս մեկ երաշխավոր. Ռոբերտ Քոչարյան
1 րոպե
62
Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է՝ կապված ընտրությունների հետ. Քոչարյան
1 րոպե
90
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
655
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
1 րոպե
302