Հասարակություն
630 մարդ աշխատանքը կորցնում է․ Ալավերդու ավագանին դիմել է կառավարությանը
Ալավերդու ավագանին ուղերձ է հղել ՀՀ կառավարությանը եւ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել արտագաղթի այն ալիքը, որը կարող է սկսվել Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետեւանքով։ «Շուրջ երեք ամիս…
Ալավերդու ավագանին ուղերձ է հղել ՀՀ կառավարությանը եւ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել արտագաղթի այն ալիքը, որը կարող է սկսվել Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետեւանքով։
«Շուրջ երեք ամիս է, ինչ պղնձաձուլական գործարանի աշխատողները եւ Ալավերդի քաղաքի բնակիչները սպասողական, անորոշ վիճակում են։ Ալավերդին ու ալավերդցիները սպասում են, թե ինչպես են իրենց հետագան տնօրինելու եւ իրենց փոխարեն որոշելու ՎՏԲ բանկը, ձեռնարկության սեփականատերը եւ ՀՀ կառավարությունը»,–նշված է ուղերձում։
Ավագանու անդամները ուղերձում պնդում են, որ ընդերքի հարստությունների առկայության պայմաններում չհիմնավորված շռայլություն է հանքարդյունահանող արդյունաբերության զարգացման պետական խելամիտ ծրագիր չմշակելը. «ՀՀ–ն պետք է դադարի հումքային կցորդ լինելուց՝ ոչ թե հանքարդյունահանող ձեռնարկությունները փակելու, այլ բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկություններ կառուցելու եւ մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ճանապարհով: Հայաստանի Հանրապետության խտանյութը պետք է վերամշակվի ՀՀ-ում եւ դրանով իսկ նպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
Նրանք առաջարկում են գրավավարկային պարտավորությունների հարթության վրա պղնձաձուլական գործարանի համար 2019թ. մարտի 1-ը սահմանագծել որպես զրոյական վիճակ եւ վերագործարկել գործարանը:
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օր...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ զբաղվող ընկերությունը որոշել է իր աշխատանքները շարունակել Հայաստանում: Երեւանին մ...
Բագրատաշենի մաքսայինի նոր պետին հեռացրել էին վատ պահվածքի համար. Լրատվամիջոց
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հ...