Պատահարներ
Խուզարկություններ են կատարվել Գագիկ Ծառուկյանի որդու և Շշի Մելոյի բնակարաններում
Gohar Vardanyan
677 դիտում
Հայկական ժամանակի տեղեկություններով, hունվարի լույս 29-ի գիշերը Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով խուզարկություն է կատարվել Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի բնակարանում:
Նույն այդ տեղեկություններով, խուզարկվել է նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի բնակարանը:
Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից միայն ասացել են, որ սույն քրեական գործի շրջանակում երկու տասնյակից ավելի խուզարկություններ են կատարվել:
Հիշեցնենք, որ Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը՝ վկայի:
Շանթ Մանուկյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածներն այս պահին 6-ն են:
Միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել Մանուկյանի եղբորորդին եւ քրոջ որդին. ընդհանուր առմամբ 7 տուժածներից 5-ը նրա հարազատներն են:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,196
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Gohar Vardanyan
3,768
Առեղծվածային դեպք․ «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
Gohar Vardanyan
1 րոպե
1,694
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Gohar Vardanyan
1,287
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
529
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
629
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
297
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
183