Պատահարներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Gohar Vardanyan
1,290 դիտում
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 ՏC 450 համարանիշի և Hovo մակնիշի 018 RR 18 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan com-ից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արսեն Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնսատար վարորդի և Volkswagen-ի մահացած վարորդի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,197
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Gohar Vardanyan
3,769
Առեղծվածային դեպք․ «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
Gohar Vardanyan
1 րոպե
1,697
Կասկադյորական ավտովթար Աբովյանում
Gohar Vardanyan
1,047
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժեղ անձրևներ և փոթորիկ ԱՄԷ-ում. ճանապարհները հեղեղվել են
1 րոպե
322
Լուրերը մեկ տողով. Սյունիքի ճանապարհները վտանգի մեջ, քաղաքական դաշտը՝ թեժ, տարածաշրջանը՝ ակտիվ փուլում
1 րոպե
243
Լուրերը մեկ տողով. Արտակարգ իրավիճակ Սյունիքում, թեժ քաղաքական պայքար և նոր ռազմական հարվածներ տարածաշրջանում
1 րոպե
287
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը. ՀՀ ՆԳՆ
1 րոպե
705