Պատահարներ
Բախվել են Mitsubishi Pajero-ն և Volkswagen-ը. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց.
Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07: 45-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում գործող «Ինեսսա» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Արշակ Ղուկասյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 XZ 964 համարանիշի և 45-ամյա Ադիս Աբրահամյանի վարած Mitsubishi Pajero մակինիշի 20 ՏՍ 636 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, 16-ամյա Ն.Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0