ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկ մտած տղամարդը կացնով հարվածել էր կառավարչի սենյակի ապակուն
Հունվարի 29՝ ժամը 13-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակության հատկանիշներով։ Հանցագործության գործիք կացինն առգրավված է։ Կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 33-ամյա Հրաչիկ Ումուրշատյանը ձերբակալվել է։ Կատարվածի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Քաղաքականություն