Հասարակություն
Զգուշացեք «միջնորդ» վարկային կազմակերպություններից․ մանրամասնում է Մանե Թանդիլյանը
ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները և ֆիզիկական անձինք…
ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած` «վարկ ստանալու օգնություն»: Նշված առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում և փողոցում: Ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում, պարզվել է, որ նշված անձինք հիմնականում որևէ կերպ չեն համագործակցում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, այլ միայն, ունենալով որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որևէ միջնորդի: Նշված ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում և ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են ստացվող վարկի մինչև 25-30%-ը` արդյունքում քաղաքացիների համար էականորեն «թանկացնելով» վարկը: Ցավոք, քաղաքացիներից շատերն օգտվում են նշված անձանց ծառայություններից` անտեղի կարևորելով վարկ ստանալու գործընթացում նշված անձանց ազդեցությունը:
Ներկայումս այս գործընթացը չի կարգավորվում օրենսդրությամբ և ներկայացվում է որպես խորհրդատվական ծառայություն` հաճախ ուղեկցվելով նաև այլ ծառայությունների հետ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ շրջանառության մեջ ենք դրել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր խնդրին լավագույն լուծում տալու նպատակով: Սրա ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նման ծառայությունների մատուցումը և պաշտպանել քաղաքացիներին ֆինանսական կառույցների հետ հարաբերվելիս` բացառելով քաղաքացիներից միջնորդության համար որևէ վճարի գանձումը»:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հայրապետյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբ...
Որքան պարգևավճար են ստացել ոստիկանության պետն ու տեղակալները
Ոստիկանության պետը, 1-ին տեղակալն ու տեղակալները (նշենք, որ ոստիկանապետն ունի հինգ տեղակալ, այդ թվում նաև առաջին տեղակալ...