Պատահարներ
Միհրան Պողոսյանի օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Gohar Vardanyan
2018թ. ապրիլի 21–ին Երևանի Ուլնեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին NEWSmam–ը տեղեկացել է դատական տեղեկատավական համակարգից։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, 2018 թվականի դեկտեմբերին որոշել է Իսոյանի նկատմամբ կիրառել համաներում եւ այդ հիմքով նրա նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել, իսկ քրեական գործի վարույթը կարճել: Նշենք, որ տուժողներին պատճառված վնասը հատուցվել է եւ նրանք չեն առարկել, որպեսզի Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանի՝ Անդրանիկ Իսոյանը մի խումբ անձանց հետ 2018թ․ ապրիլի 21-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայով ժամանելով Ուլնեցու փողոց, մահակներով իջնելով հիշյալ ավտոմեքենաներից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը կատարել խուլիգանություն։ Իսպիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։
Նշենք, որ Իսոյանը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
Ավիավթարՙ Իտալիա - Ֆրանսիա սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
ՀՐԱՏԱՊ. Ռումբի ահազանգՙ «Կովկաս» ռեստորանում
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռու մարզում երեկ բռնկված խոշոր հրդեհը առավոտյան մեկուսացվել է
Gohar Vardanyan
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
5.0