Այլ
Կնվազեցվեն ԱԺ աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվն ու հատկացվող բենզինի չափաքանակը
Gohar Vardanyan
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։
Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը։
Աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը»։
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումները վերադարձրեք կամ հրաժարական տվեք. Հրապարակ
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 25-ամյա Անահիտը որոնվում է որպես անհետ կորած. նա հղի է
Gohar Vardanyan
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր ու վիրավորներ
Gohar Vardanyan
Վորոնեժում վթարված ավտոբուսը եղել է Ադրբեջանից, ոչ Հայաստանից
Gohar Vardanyan