Հասարակություն
Մինչև 7 տարեկան երեխաների բուժման դեպքում վճարն անթույլատրելի է․ Արսեն Թորոսյան
Հիվանդանոցներում մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է և որևէ վճար չպետք է գանձվի հիվանդանոցի կողմից: Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝…
Հիվանդանոցներում մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է և որևէ վճար չպետք է գանձվի հիվանդանոցի կողմից: Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից ստացվող այն բողոքներին, որ մանկաբուժությունը վճարովի է։
«Մենք պետք է հասկանանք, որ այդ ապօրինի վճարումները ոչ միայն առողջապահության հետ կապված խնդիր են, այլև հարկային վարչարարության: Դա փաստացի ապօրինի եկամուտ է և կարող է դիտվել շորթում: Նման ահազանգերի հետևից գնալով՝ մենք դիմում ենք իրավապահներին, որպեսզի իրավական գնահատկան տրվի, ինչու չէ՝ նաև ուղղակիորեն աշխատում ենք հիվանդանոցների տնօրինությունների հետ, որպեսզի իրենք իրենց աշխատանքը կազմակերպելիս՝ բացառեն նման երևույթները»:
Թորոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մանկաբուժության մեջ պետության կողմից տրվող գումարները շատ ավելին են, քան մեծահասակաների համար, հետևաբար նման դեպքերը պետք է բացառվեն մանկաբուժության մեջ: «Նորից եմ կրկնում՝ մինչև 7 տարեկան երեխաների դեպքում վճարն անթույլատրելի է և ամեն կերպ պետք է կասեցվի»,- եզրափակեց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...