Քաղաքականություն
Դավադրություն լինել չի կարող․Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին
Gohar Vardanyan
306 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ» շարքի հերթական զրույցը նվիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ու դրան հաջորդած քննադատություններին: «Ինչո՞ւ նախապես չի հայտարարվել այդ մասին, պայմանավորվա՞ծ էր արդյոք հանդիպումը, թե՞ ոչ» հարցերին վարչապետը պատասխանեց, որ դա իրենց երրորդ հանդիպումն էր, երրորդ խոսակցությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց մանրամասներ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանիպումից։
Վարչապետն անդրադարձավ «Ինչո՞ւ նախապես չի հայտարարվել այդ մասին, պայմանավորվա՞ծ էր արդյոք հանդիպումը, թե՞ ոչ» հարցերին՝ հիշեցնելով , որ երբ Դուշանբեում իրենք հանդիպեցին, դրանից առաջ որքան հավանական էր, որ կհանդիպեին, նույնքան հավանական էր, որ չեն հանդիպի, սակայն այդպես ստացվեց, նույնը Սանկտ Պետերբուրգում:
Փաշինյանը տեղեկացրեց` այն դեպքերում, երբ երկուսն էլ մասնակցում են ինչ-որ միջոցառման, պետք էր հասկանալ` ինչպիսի՞ն պիտի լինի իրենց մոտեցումը:
«Բրյուսելում, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին էինք մասնակցում, իրավիճակներ էին լինում, երբ դեմ դիմաց դուրս էինք գալիս, քանի որ չէինք քննարկել այդ իրավիճակները, արդյունքում, նաև համանախագահների շփման համատեքստում, այսպիսի մի ըմբռնում եղավ, որ այն միջոցառումներին, որտեղ երկուսով մասնակցում ենք, առնվազն չխուսափենք հանդիպումներից, հանդիպենք, խոսենք. սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ, ոչ պաշտոնական զրույցներ են, բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ ու հանգրվան չեն: Դավոսի հանդիպումը հետևյալ կերպ եղավ. կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, հարցրել են` արդյո՞ք դեմ չենք հանդիպմանը, շփմանը, ասել ենք՝ դեմ չենք, նույն տրամաբանության մեջ ոչ պաշտոնապես զրուցել, քննարկել ենք: Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե նույն տեղում ենք, առնվազն չենք խուսափում հանդիպումներից»,- ասաց նա:
Խոսելով իրենց զրույցի, քննարկման բովանդակության մասին` Փաինյանն ասաց, որ, ըստ էության, իրենց երեք հանդիպումների քննարկման բովանդակությունը հետևյալն էր. իրենք առավելապես քննարկում են բանակցային գործընթացի պատմությունը, թե երբ ինչ տեղի ունեցավ, ինչպես նաև քննարկում են նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան խնդրի կարգավորման, ինչ լուծումներ կան, սակայն ոչ մի կոնկրետ դետալ չեն քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում:
«Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին ծանոթանալու, շփվելու հնարավորություն է, այն, ինչ ասվել է, քննարկումների հիմնական առանցքը` ինչ ասվում է, այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային, այդ քննարկումներում և խոսակցություններում խոսվում է այն ամենի մասին, ինչի մասին խոսվում է նաև հրապարակային:
Ես կարևոր եմ համարում արձանագրել, որ ընդհանրապես լինում են դեպքեր, մեկնաբաններ, ուժեր, քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են մեր հանրությանը ներշնչել, թե ինչ-որ դավադրությունների տեսություններ են կառուցվում. դավադրություններ լինել չեն կարող, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին, դա ուղղակի իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը կարծում է, որ մեր կառավարությանը կարող է որևէ դավադրության մեջ ներքաշել։ Յուրաքանչյուրն իր պետության, իր ժողովրդի շահերի դիրքերից է հանդես գալիս»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
11
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
179
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
147
Լուրերը մեկ տողով. Պատերազմի սրում․ սպառնալիքներ և սովի վտանգ. ՀՀ-ում մոտ 1500 նոր տան կառուցում
1 րոպե
154