Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացվեց
Gohar Vardanyan
1,029 դիտում
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի։
Նման որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։
Դատարանը մոտ մեկ շաբաթ քննում էր ինչպես Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, այնպես էլ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները:
«Որոշումը օրինական ու հիմնավոր էր», նիստերի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:
Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):
Լրագրողների հետ զրույցում հսկող դատախազ Վահագն Մուրադյանն ասաց, որ դատարանը բավարարեց իրենց բողոքը եւ գրավը ճանաչեց անթույլատրելի: Մուրադյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի այսօր:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մեզ Ուկրաինայի օգնությունը պետք չէ. Թրամփ
1 րոպե
302
Թրամփը ճնշում է Կուբային. ԶԼՄ
1 րոպե
183
Թրամփը խոսել է Իրանի նոր ընտրված գերագույն առաջնորդի մասին
1 րոպե
548
Սամվել Կարապետյանի աջակիցներից երեք անձ ձերբակալվել է
1 րոպե
359