Այլ
Բուք է Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի, ավտոճանապարհներին և Դիլիջան-Վանաձո�…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի, ավտոճանապարհներին և Դիլիջան-Վանաձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
----
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ: Ռուսական կողմում կա կուտակված 165 բեռնատար, 120 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր գծերում» կայանելու դեպքում փակեք մեքենաների համարանիշերը. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն կոչ է անում
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը վարորդներին կոչ է անում «կարմիր գծերում» կայանելու դեպքում փակել մեքենաներ...
Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններն ա...
«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». մեղմ քաղաքականությունը բերեց պատահարների ավելացման
Վերջին 10 տարիներին մեքենաների քանակը բազմապատկվել է 2-2.5 անգամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդ...
Բենզինի գինն աստիճանաբար 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սկսել են նվազել բեզնին գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալց...