Այլ
«Կարմիր գծերում» կայանելու դեպքում փակեք մեքենաների համարանիշերը. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն կոչ է անում
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը վարորդներին կոչ է անում «կարմիր գծերում» կայանելու դեպքում փակել մեքենաների համարանիշերը: Եթե խնդիրներ կլինեն, կազմակերպությունն անվճար կօգնի և կպաշտպանի…
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը վարորդներին կոչ է անում «կարմիր գծերում» կայանելու դեպքում փակել մեքենաների համարանիշերը: Եթե խնդիրներ կլինեն, կազմակերպությունն անվճար կօգնի և կպաշտպանի ձեր շահերը,- այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Ըստ նրա՝ համայնքային կայանատեղին ընդամենը դարձրել են վճարովի, բայց շատ դեպքերում տարեկան վճարումը կատարած վարորդները չեն կարողանում կայանման տեղ գտնել, իսկ մեքենաների անվտանգությունը, ինչպես խոստանում էին «կարմիր գծերի» ներդրման ժամանակ, չի ապահովվում: «Համար փակելը միմիայն այն դեպքում, երբ թույլատրելի հատվածում է կայանում մեքենան: Դա նաև ճանապարհային երթևեկության կանոններով որևիցե տուգանք չի նախատեսում, երբ թույլատրելի հատվածում մեքենան կայանվում է: Այսինքն՝ վարորդն այդ տեսանկյունից որևէ խախտում չի իրականացնում: «Կարմիր գիծը» թույլատրելի է և երթևեկության համար խոչընդոտ չի հանդիսանում»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը: Նա նաեւ նշեց, որ կա վարորդների մի խումբ,որոնք չափից դուրս շատ են խախտումներ անում, չեն վճարում դրանց համար եւ համոզված են,որ նորից համաներվելու են, ինչպես եղավ նախորդ տարի. «Դա ամենավատ բանն է, որ կարող է պատահի»։
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններն ա...
«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». մեղմ քաղաքականությունը բերեց պատահարների ավելացման
Վերջին 10 տարիներին մեքենաների քանակը բազմապատկվել է 2-2.5 անգամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդ...
Բենզինի գինն աստիճանաբար 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սկսել են նվազել բեզնին գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալց...
Արմավիրի մարզպետը պարգևատրել է իրեն և աշխատակազմին. «Հետք»
Երեկ Hetq.am-ը տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վա...