Այլ

«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». մեղմ քաղաքականությունը բերեց պատահարների ավելացման

Lilit A.
«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». մեղմ քաղաքականությունը բերեց պատահարների ավելացման
Վերջին 10 տարիներին մեքենաների քանակը բազմապատկվել է 2-2.5 անգամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Եթե 10 տարի առաջ 10, 15, առավելագույնը 20 հազար մեքենա էր ներկրվում, ապա 2018 թ. 70 հազարից ավելի մեքենա է ներկրվել: «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը նկատում է, որ մեքենաների թվաքանակի ավելացմանը զուգահեռ նոր ճանապարհներ մայրաքաղաքում շատ քիչ են կառուցվել: «Միայն Մոնթե Մելքոնյան փողոցն է երևի: Ամեն օր 350-400 մեքենա է Երևանում երթևեկում, և դրան գումարվում է վարորդական վկայականների ստանալու ձևերը, անփորձ վարորդներ: Այս ամենը հանգեցրեց վթարների շատացմանը, ՃՏՊ-ների քանակի ավելացմանը»,- նշեց նա: Պատահարների թիվը 2018 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 61 հազար՝ 2017 թ. 53 հազարի համեմատ: «Միանշանակ ասել, որ մեքենաների քանակն է դեր խաղում ՃՏՊ-ների ավելացման հարցում, սխալ է: Ապրիլ-մայիսից հետո ոստիկանությունը որդեգրեց մեղմ քաղաքականություն, և դա բերեց որոշ վարորդների՝ օրենքից դուրս նայելուն: Խախտում անող վարորդներն ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանեք: Այսինքն՝ մեղմ քաղականություն կոչվածը մարդիկ այլ կերպ ընկալեցին»,-նշեց նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250