Քաղաքականություն
Տպավորված եմ խորհրդարանից. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր օգտին քվեարկելու համար.
«Անկեղծ շնորհակալ եմ և անչափ տպավորված եմ խորհրդարանից ՝ վստահության նման բարձր քվե ստանալու համար։ Ես երկար խոսել չեմ սիրում. ընդամենն ասեմ, որ աշխատելու եմ նվիրումով և սիրով: Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, ում իրավունքը կլինի ոտնահարված, կարող է վստահ լինել, որ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դռները բաց են լինելու յուրաքանչյուրի համար։
Իմ գլխավորած հանձնաժողովը լինելու է հանրային բաց հարթակ, որտեղ մենք քննարկելու ենք ամենասուր և հանրային հնչեղություն ունեցող ամենահրատապ հարցերը։ Այս հանձնաժողովը դառնալու է ձեզանից յուրաքանչյուրի հանձնաժողովը»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լսի՛, քո սիրտը քեզնից չի խառնո՞ւմ, իմ բուսակեր բարեկամ․ Սիմոնյան
Ինչպես ընդգրկվել ընտրողների ցուցակում. դիմումների ընդունման նոր ժամկետներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը. Ղահրամանյան
Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը
5.0