Այլ
Սուր շնչառական վարակներով 766 հիվանդ է հոսպիտալացվել
Lilit A.
Հանրապետության հիվանդանոցներում, հունվարի 18-ի դրությամբ, հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, գրանցվել է շտապօգնության 98 կանչ: Թեթև աշխուժացում է նկատվել պոլիկլինիկական կազմակերպություններում՝ 1776 այց, ինչը պայմանավորված է հիվանդության վաղ շրջանում բնակչության ակտիվ դիմելիությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ վերջին օրերին դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում, ինչի մասին են փաստում դեռևս շարունակվող համաճարակաբանական դիտարկման արդյունքները:
«Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 18-ի դրությամբ՝ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է386 երեխա (Երևան՝ 162, մարզեր՝ 224): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:
Շարունակվում է նաև դպրոցների և մանկապարտեզների ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը: Բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր գծերում» կայանելու դեպքում փակեք մեքենաների համարանիշերը. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն կոչ է անում
Lilit A.
«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». մեղմ քաղաքականությունը բերեց պատահարների ավելացման
Lilit A.
Բենզինի գինն աստիճանաբար 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»
Lilit A.
Արմավիրի մարզպետը պարգևատրել է իրեն և աշխատակազմին. «Հետք»
Lilit A.