Քաղաքականություն
Կցանկանայինք լսել կոնկրետ բացատրություններ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին
ՌԴ արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, որում վերջիններս արձագանքել էին հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու ու դրա հետ կապված ՌԴ ԱԳՆ-ի դատապարտող կոչին: Տարածած հայտարարության մեջ ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել ադրբեջանցի գործընկերների արձագանքի՝ դիվանագիտական էթիկայի նորմերն ակնհայտորեն խախտող բնույթի վրա: Ռուսաստանի ԱԳՆ-ն զարմանք է հայտնել խնդիրը «չուռճացնելու» ադրբեջանական կողմի հորդորի առնչությամբ՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում:
«Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին: Նշենք մեկնաբանության՝ դիվանագիտական էթիկայի շրջանակներից դուրս եկող տոնը: Պակաս անհասկանալի չէ Ադրբեջան մեկնող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության թեման «չծածանելու» Բաքվի պահանջը: Նման մոտեցումն, իհարկե, անընդունելի է: ՌԴ քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություններից է: Միևնույն ժամանակ, այս կամ այն երկրում երկկողմ բարեկամական հարաբերությունների առկայությունը սովորաբար համարվում է խթանիչ գործոն՝ տվյալ խնդրի կառուցողական լուծման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լսի՛, քո սիրտը քեզնից չի խառնո՞ւմ, իմ բուսակեր բարեկամ․ Սիմոնյան
Ինչպես ընդգրկվել ընտրողների ցուցակում. դիմումների ընդունման նոր ժամկետներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը. Ղահրամանյան
Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը
5.0