Քաղաքականություն
Արամ Հարությունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպան Հունան Տեր–Վարդանյանը…
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպան Հունան Տեր–Վարդանյանը:
Պաշտպանի փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանին կալանավորելու միջնորդության հարցը երեկ երեկոյան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում արդեն իսկ քննարկել է, իսկ վերջնական որոշման մասին կհայտարարվի այսօր՝ ժ.13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:
Լրատվամիջոցի հարցին, թե պաշտպանական կողմը Արամ Հարությունյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն պատրաստվո՞ւմ է ներկայացնել դատարան, պաշտպանը նշեց, որ չեն ներկայացնելու:
Կրկին մեր այն հարցին, թե Հարությունյանն այս պահին երկրո՞ւմ է, թե՞ ոչ, վերջինիս պաշտպան Հունան Տեր–Վարդանյանն ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Արամ Հարությունյանը Հայաստանում չէ:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն երեկ հաղորդում է տարածել, ըստ որի՝ ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...