Այլ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար Շիրակի մարզում
Հունվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Մարատ Թորոսյանի…
Հունվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Մարատ Թորոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 04 ԼԼ 191 համարանիշի, Շիրակի մարզի Գտաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մինասյանի վարած ВАЗ 21230 մակնիշի 35 ԼT 003 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Անի Վարդանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 50 MM 770 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Նիվան կողաշրջվել է։ Վթարի հետևանքով Մ. Թորոսյանը, Ա. Վարդանյանը, ВАЗ 21230-ի ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 55-ամյա Սուսաննա Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Վթարից ժամեր անց Գյումրիի բժշկական կենտրոն է դիմել Գտաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մինասյանը։ Նա հայտնել է, որ կրծքավանդակի շրջանում ցավեր է ստացեկ նշված ավտովթարից և ինքը եղել է ВАЗ 21230-ի ուղևորը։
Փաստի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Մթամ մեր երկրում ամեն ինչ նորմալ էր, էս եղանակն էլ ստեղա ցնդել․ Սուրենյանի գրառումը
Մթամ մեր երկրում ամեն ինչ նորմալ էր, էս եղանակն էլ ստեղա ցնդել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ուր էին ոստիկանները, երբ թալանչիները մի քանի ժամ Հյուսիսային պողոտայում էին
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք ինչպես են կոտրելով...
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությա...
Կան փակ ճանապարհներ. Ինչ իրավիճակ է
Հունվարի 16-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը,...