Այլ
Կան փակ ճանապարհներ. Ինչ իրավիճակ է
Հունվարի 16-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղ տանող և Գեղարքունիքի մարզի Վերին…
Հունվարի 16-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղ տանող և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա:
Նմանատիպ հոդվածներ
Մթամ մեր երկրում ամեն ինչ նորմալ էր, էս եղանակն էլ ստեղա ցնդել․ Սուրենյանի գրառումը
Մթամ մեր երկրում ամեն ինչ նորմալ էր, էս եղանակն էլ ստեղա ցնդել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար Շիրակի մարզում
Հունվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 7-րդ կմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ուր էին ոստիկանները, երբ թալանչիները մի քանի ժամ Հյուսիսային պողոտայում էին
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք ինչպես են կոտրելով...
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությա...