Քաղաքականություն
Ո՞վ է ԱԺ-ում զբաղեցնելու Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակը. «168 ժամ»
Lilit A.
1 րոպե
381 դիտում
«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը: Factor.am-ի տեղեկություններով՝ այսուհետեւ այդ աշխատանսենյակը պետք է զբաղեցնի Ալեն ՍԻմոնյանը: Սիմոնյանը չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով. «Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի:
«Ես այնտեղ շինարարություն չեմ իրականացնում, ԱԺ-ն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների ու սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել եւ չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը եւս անմխիթար վիճակում էր, եւ ԱԺ-ն վերանորոգում է այն»,-ասել է Սիմոնյանը:
Մինչդեռ ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱԺ-ն Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել:
Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փորձել են վիճակահանությամբ միմյանց միջեւ բաժանել աշխատասենյակները, սակայն գործընթացը կիսատ է մնացել: ԱԺ աշխատակազմից փոխանցել են, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատկացնելու են ՀՀԿ-ական պատգամավորների նախկին աշխատասենյակները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մանվել Գրիգորյանը Արցախում է. «Ժամանակ»
Lilit A.
480
Բոլոր խնդիրները կարող են լուծվել. Նիկոլ Փաշինյան
Lilit A.
1 րոպե
380
Կառավարության նոր կազմը հայտնի է
Lilit A.
852
Կառավարությանը վերահսկելու ձեւերն էլ կան, շուտով կտեսնեք. Արմեն Աշոտյան
Lilit A.
1 րոպե
368
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
49
Նոր կարգավորումներ՝ 5-6 տարեկանների պարտադիր նախադպրոցական կրթությունն ապահովելու համար
1 րոպե
329
Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի պաշտոնանկության մասին
1 րոպե
137
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարություն է տարածել
1 րոպե
283