Քաղաքականություն
Հակակոռուպցիոն ծրագիրը չի՛ կարելի այսպես ընդունել․ փաստաբան
Gohar Vardanyan
1 րոպե
312 դիտում
Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով՝ պետք է լրջորեն վերանայվի Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:
Փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․
«Ժամանակ գտա եւ ուսումնասիրեցի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը, որը տեղադրված է www.e-draft.am կայքում:
Կարծում եմ, որ այս փաստաթուղթը չի համապատասխանում այն չափանիշներին ու պահանջներին, որոնք հռչակվել են՝ առաջիկա տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ:
Ըստ էության, գործ ունենք հռչակագրային փաստաթղթի հետ, որտեղ գերակշռում են ցանկություններ, պատկերացումներ եւ ակնկալիքներ, այն դեպքում, երբ մանրամասն պետք է վերլուծված լիներ կոռուպցիոն ոլորտային խնդիրները, մասնավորապես՝ կրթության, առողջապահության, ոստիկանության, դատական եւ քրեակատարողական համակարգերի եւ այլն:
Նախագծով նշվում է, որ հրատապ է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» ստեղծումը, այն դեպքում, երբ այն օրենքի պահանջ է եւ պետք է ստեղծված լիներ դեռեւս 2018թ. մայիսին:
Նշվում է, որ նախատեսվում է ստեղծել մեկ միասնական քննչական մարմին՝ գործող ՀՀ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, ինչպես նաեւ ՊԵԿ քննչական վարչության փոխարեն՝ հիմնավորելով, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից հետեւում է, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մարմնի:
Այսպիսի հռչակագրային ցանկությունների ֆոնին աչք է զարնում մանկապարտեզների ընդունելության էլէկտրոնային համակարգի ներդնումն ու եւս մի քանի կայքերի ստեղծումը:
Բայց այնպիսի տպավորություն է, որ ծրագրի ամենակարեւոր ուղերձն արձանագրված հենց առաջին նախադասության մեջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետեւողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը:
Վերջին տարիներ ասելով ի՞նչ նկատի ունեք:
...Այս ծրագիրը չի՛ կարելի այսպես ընդունել եւ պետք է լրջորեն վերանայվի»:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
234
1.0
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
1 րոպե
227
5.0
Թրամփն Իրանի հետ կապված հայտարարություն է արել
1 րոպե
242
Քոչարյանին են միանալու նաև 2 օլիգարխները․ Տարոն Չախոյան
1 րոպե
367