Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Միացյալ Նահանգներում օգոստոսի 8֊ին նախաստորագրված փաստաթղթին ու ներկայացրել է, թե որ կողմն ինչ է ստացել այդ փաստաթղթից:
«Միացյալ Նահանգները ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողությունը, Իրանի հետ սահմանի փաստացի վերահսկողության հնարավորություն և Նոբելյան մրցանակի ներկայացումն է՝ ԱՄՆ նախագահին»,-ասել է Քոչարյանը:
Երկրորդ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը ստացել է ՀՀ տարածքով միջանցքի իրավունք, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և 907-րդ բանաձևի չեղարկում:
«Ի՞նչ է ստացել Հայաստանը, փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել կոնկրետություն. 0, միայն պրոբլեմներ: Ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը. այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է ՀՀ վարչապետը. նկար՝ Թրամփի ստորագրությամբ: Ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին: Ի՞նչ նախնական եզրակացություն կարելի է անել այս առիթով. Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը, եղել է դեկորացիայի դերում: Այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար, դրոշ և Փաշինյանը»,-ասել է Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Տոկաևը հայտարարել է միջուկային արմագեդոնի սպառնալիքի մասին
Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է միջուկային արմագեդոնի սպառնալիքի մասին:Մտահոգությունն առաջացնում է միջուկայի...
Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ
Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձեր...
ԱՄՆ-ն Պետդեպարտամենտը՝ Ադրբեջանում կատարվողի մասին
«Ադրբեջանի իրավապահ և անվտանգության ծառայությունները շարունակում են լայն հայեցողությամբ որոշել, թե որ գործողությունները...
Հաքերները կոտրել են ուկրաինական հեռուստաալիքը և ռուսամետ կարգախոսներ հեռարձակել
Հաքերները կոտրել են Ուկրաինայի «Ուղիղ» հեռուստաալիքի եթերը եւ վազող տողով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեմ կարգախոսներ հեռարձակել...