Քաղաքականություն

Մերցը պարզաբանել է, թե ինչու չի զանգահարում Պուտինին

Մերցը պարզաբանել է, թե ինչու չի զանգահարում Պուտինին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պարզաբանել է, թե ինչու չի զանգահարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և որպես օրինակ բերել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:


«Ես, իհարկե, մտածում եմ այդ մասին։ Ես պարզապես տեսնում եմ, որ այժմ նրա հետ խոսելու ցանկացած փորձ ավարտվում է Ուկրաինայի վրա ավելի կոշտ հարձակումներով»,- ասել է նա։ 


Այս ֆոնին կանցլերը նաև պատմել է, որ անցյալ շաբաթ Կոպենհագենում բավականին սուր վեճ է եղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:


«Նա մեզ մեղադրեց այն բանում, որ մենք չենք ցանկանում բանակցել։ Նման կշտամբանքին ես պատասխանել եմ, որ անցյալ տարվա հուլիսին, երբ Հունգարիան նախագահում էր ԵՄ Խորհրդում, Օրբանը եղել է Կիևում, իսկ հետո՝ Մոսկվայում։ Եվ Պուտինի պատասխանը Կիևում մանկական հիվանդանոցի ռմբակոծումն էր։ Եվ դա այն ճանապարհը չէ, որով ես ուզում եմ գնալ»,- հավելել է Մերցը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250