Ուկրաինան միջամտում է Հունգարիայի գալիք խորհրդարանական ընտրություններին․ Սիյարտո

Ուկրաինայի իշխանությունները միջամտում են 2026 թվականին նախատեսված Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին՝ փորձելով իշխանության բերել հունգարական ընդդիմության, որը կաջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։


«Եթե որևէ մեկը կասկածներ ուներ այն մասին, թե արդյոք ուկրաինացիները կմիջամտեն հաջորդ տարի կայանալիք Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին, ապա նա պետք է անձամբ տեսներ, որ ուկրաինացիները չափազանց հետաքրքրված են Հունգարիայում ընտրությունների արդյունքի վրա ազդելով», - ասել է Սիյարտոն Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։


Նախարարը սա անվանել է «անսպասելի», քանի որ «ուկրաինացիները, ինչպես բոլորը, գիտեն, որ եթե ազգային կառավարությունը մնա իշխանության գլուխ, Հունգարիայի կառավարության որոշումները կլինեն բացառապես համապատասխան Հունգարիայի ազգային շահերին, և այդ դեպքում Ուկրաինան չի լինի Եվրամիության անդամ»։

Քաղաքականություն

Պատահարներ