Ծառուկյանը մեկնում է․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Շառուկյաննն այսօր մեկնում է Հայաստանից և երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին:
Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին և բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները»: