Նոր դեսպաններ են նշանակվել Չեխիայում և Ուկրաինայում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք դեսպաններ են նշանակվել:
Մասնավորապես, Տիգրան Սեյրանյանն ազատվել է Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և դեսպան նշանակվել Ուկրաինայում:
Փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը դեսպան է նշանակվել Չեխիայում:
Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից:
Ստորև ներկայացնում ենք նորանշանակ դեսպանների կենսագրությունները.
Տիգրանի Սեյրանյանը ծնվել է 1976 թվականի մայիսի 6-ին: Նա 2012 թվականից Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր:
1992-1995 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կցորդ, ապա՝ երրորդ, երկրորդ քարտուղար, այնուհետև իրավական բաժնի վարիչի պաշտոնակատար է եղել:
1995-1998 թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս է եղել:
1998-2000 թթ. ժ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար, ապա՝ պետ է եղել:
2000-2003 թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության քարտուղար, հյուպատոս է եղել:
2003-2011 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ է եղել:
2011 թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: