Քաղաքականություն
Իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց.քաղաքագետ
Gohar Vardanyan
331 դիտում
Իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին և քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այն թեմային, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ, որից հետո նոր ընտրություններ անցկացվեին:
«Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը: Իշխանափոխությունից հետո Նիկոլին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ (շատ կոնկրետ օրակարգով), որից հետո նոր ընտրություններ անցկացվեր: Սա կապահովեր հանրային համերաշխությունը, անգամ սևերի, սպիտակների, կապույտների և մնացած գույների միջև: Դա իշխանափոխությունը կվերածեր արժեքների հեղափոխությանը:
Սակայն իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին և քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:
Մեր խնդիրն է ձևավորել համազգային միասնության օրակարգ, բնականաբար խորհրդարանից դուրս:
ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն «Նոր Հայաստանում», բայց նրանց քանակը քիչ է և որակ չի կազմում:
Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը և այն հասցնել իր ավարտին»:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Պուտինն ի՞նչ է գրել Ռոբերտ Քոչարյանին․ պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը
Gohar Vardanyan
1 րոպե
1,743
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
745
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
212
1.0
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
1 րոպե
220
5.0
Թրամփն Իրանի հետ կապված հայտարարություն է արել
1 րոպե
239
Քոչարյանին են միանալու նաև 2 օլիգարխները․ Տարոն Չախոյան
1 րոպե
362